Կակտուսների խնամք




     Կակտուսները շատ տարածված են ամբողջ աշխարհում: Հայրենի բնության կլիմայական պայմաններում շատ լավ աճում և հասնում են այնպիսի չափերի, որ մեր կլիմայական պայմաններում դա հնարավոր չէ: Մեզ մոտ կակտուսներ աճեցնում են սենյակային պայմաններում, հետևելով նրանց խնամքի կանոններին: Տնային պայմաններում կակտուս աճեցնելու համար պետք է ճիշտ ընտրել ծաղկամանի տեղը: Կակտուսները շատ են սիրում ուժեղ լուսավորությունը և արևի ճառագայթները: Կակտուսները լավ են աճում պատուհանագոգերում: Վեգետացիայի ընդացքում ծաղկամանը չպետք է տեղաշարժել: Հիմնականում կոկոնները առաջանում են ապակուն մոտ մակերեսին, եթե կոկոնները փոքր են լուսավորության փոփոխությունից հեշտությամբ փոխվում են դառնալով ճուտիկներ: Վատ լուսավորման պայմաններում կակտուսները սկսում են դեֆորմացվել, հիմնականունում աճում է միայն գագաթի մասը նեղ խողովակի տեսքով: Ժամանակի ընդացքում բույսը փչանում է ամբողջովին: Սակայն շատ ուժեղ արևի ճառագայթները նույնպես վտանգավոր են կակտուսի համար կարող են առաջացնել կակտտուսի մակերեսային այրվածքներ, կակտուսի վրա կհայտնվեն բաց դեղինից մինչև շագանակագույն գունավորմամբ հատվածներ: Բացի տաք և լուսավոր տեղից կակտուսի համար մեծ նշանակություն ունի նաև ծաղկամանի ճիշտ ընտրությունը: Ծաղկամանը իր չափերով պետք է համապատասխանի կակտուսի արմատային համակարգին: Եթե պետք է փոխել կակտուսի ծաղկամանը, ապա պետք է ուշադիր դիտել կակտուսի արմատային համակարգի դասավորվածությոանը, այսինքն` արմատները խորը և երկար են, թե ավելի մակերեսային և հորիզոնական ուղղվածություն ունեն, ըստ այդմ էլ ընտրել կամ նեղ և խոր ծաղկաման, կամ լայն և փոքր խորությամբ ծաղկաման: Կակտուսների հողը պետք է լինի փխրուն, որպեսզի ջուրն ու օդը հեշտությամբ ներթափանցեն հողի շերտեր մեջ, հիմնականում օգտագործում են ավազահողային խառնուրդ, որին ավելացնում են մանրացված փայտածուխի կտորներ, կարելի է ավելացնել մանր աղյուսի կտորներ: Դրանք նախատեսված են, որ ջուրը չմնա ծաղկամանի մեջ, քանի որ ջրի ավելցուկը կակտուսի համար վտանգավոր է: Ծաղկամանի մեջ կակտուսը պետք է հնարավորինս բարձր տնկել, որ հիմքի մասը հողի մեջ չլինի, որովետև խոնավ հողում այն կփտի, իսկ եթե կակտուսը մեծ է և մակերեսային տնկելու դեպքում ճոճվում է կարելի է հողի վրայից փոքր քարեր լցնելով կակտուսը անշարժացնել: Կակտուսի համար կարևոր պայման է նաև սառը ձմեռումը: Ուշ աշունից մինչև վաղ գարուն կակտուսները հանգստանում են և նրանց աճր կանգնում է: Պետք է ստեղծել նպաստավոր պայմաններ, որ կակտուսները կարողանան հանգստանալ: Մեր սխալ խնամքը` այսինքն տաք ձմեռումը, երբ կակտուսները ամբողջ ձմեռ աճում են հանգեցնում է նրա վեգետացիայի խանգարամնը, ինչն էլ իր հերթին պատճառ է հանդիսանում, որ տարիքով բավականին մեծ կակտուսները կոկոն չեն տալիս և ծաղկում կամ ամեն տարի կոկոն են տալիս, բայց այդ կոկոնները այդպես էլ չեն մեծանում ու մի որոշ ժամանակ անց չորանում են: Ծաղկող կակտուս ունենալու համար պետք է կակտուսներին հանգիստ քուն ապահովել: Դրա համար ուշ աշունը դադարեցնում են կակտուսի ջրելը, որ հողը լավ չորանա: Ձմռան ընդացքում կակտուսը կարելի է պահել +5-+8C պայմաններում և չջրել: Տարիքով մեծ կակտուսները 2 ամիսը մեկ անգամ կարելի է ջրել քիչ քանակությամբ, եթե իհարկե նկատվում է դրա անհրաժեշտությունը: Երիտասարդ կակտուսներին կարելի է ջրել ամիսը մեկ անգամ: Քանի որ կակտուսները ձմռանը չեն աճում կարելի է վերցնել պատուհանից և տեղավորել սենյակի այլ անկյունում: Վաղ գարնանը կակտուսը պետք է տեղափոխել լուսվոր պատունագոգ և սկսել ջրել, սկզբնական շրջանում քիչ և ուշ-ուշ, իսկ հետո ջերմաստիճանի բարձրացման հետ մեկտեղ ավելի հաճախակի ու ավել շատ քանակությամբ ջրով, բայց միշտ պետք է թողնել ծաղկամանի հողը չորանա նոր միայն ջրել: Կակտուսները հողի խոնավ միջավայր կամ ջրի ավելցուկ չեն սիրում: Պետք է պարբերաբար սնուցել կակտուսի հողը պարարտաանյութերով:

Комментариев нет:

Отправить комментарий